17  05  2019

Արարատ Միրզոյանի ընկերը գլխացավանք է օրենսդիրների համար․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի ընկերը գլխացավանք է օրենսդիրների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը, որն այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար է աշխատում, գլխացավանք է դարձել օրենքներին լավատեղյակ իշխանականների համար։ Վերջին օրերին խորհրդարանում բուռն քննարկման առիթ է դարձել նրա մի որոշումը, որը հակաօրինական է։ Խոսքն ընդդիմադիր պատգամավորներին մանրակրկիտ ռենտգեն անելու մասին է։ Մասնավորապես՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն օրերս մեր զրույցում խոստովանել էր, որ խորհրդարան մուտք գործելիս ստուգում են ոչ միայն ավտոմեքենայի արտաքին, ներքին հատվածը, ինչպես նաև բեռնախցիկը, այլև վերջին օրերին  պատգամավորից պահանջել են բացել նաև պայուսակը։

Մարուքյանին ԱԺ աշխատակիցները խոստովանել են, որ իրենց ասել են՝ ստուգեք, իրենք էլ ստուգում են։ Մեր տեղեկություններով՝ բարձրացած աղմուկից հետո ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտողություն է արել ԱԺ նախագահին՝ ասելով, որ նման անհեթեթ որոշումներ այլևս չկայացվեն աշխատակազմի ղեկավարի կողմից, քանի որ պայուսակ մտնելն արդեն համարվում է խուզարկություն, իսկ ԱԺ պատգամավորին քանի դեռ չեն զրկել անձեռնմխելիությունից, իրավունք չկա ստուգելու։ Ավելին՝ Քոչարյանն ասել է նաև, որ եթե ընդդիմադիր պատգամավորներն ուզենային, կարող էին դատի տալ դրա համար։ Վերջին օրերին այլևս ընդդիմադիրներին նման խուզարկության չեն ենթարկում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ