15  05  2019

Կրկին «յուղոտ» պաշտոնի նշանակում՝ ՊԵԿ-ում․ «Ժամանակ»

Կրկին «յուղոտ» պաշտոնի նշանակում՝ ՊԵԿ-ում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո եւ առ այսօր էլ ՊԵԿ-ում աղմկահարույց նշանակումները շարունակվում են։ ՊԵԿ հնաբնակներից Ռաֆիկ Մաշադյանը շարունակում է ապահովել իր մտերիմների, ազգականների ու յուրայինների առաջխաղացումը։

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ օրերս Մաշադյանի մտերիմ Արտաշ Նազարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հարկայինի պետ։ Նա նախկինում եղել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի «նապարնիկը». Մաշադյանը ժամանակին հենց նրանց էր վստահում «յուղոտ ստուգումները», որոնք ենթադրում էին նաեւ «յուղոտ կաշառքներ» տնտեսվարողների, խոշոր բիզնեսի կողմից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ