14  05  2019

Սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկինը․ «Իրատես»

Սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկինը․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Չնայած Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ ինստուտուտը Սահմանադրությամբ ամրագրված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գործունեությամբ ստվերում է անգամ պետական որոշ ինստուտուտների աշխատանքը։

Օտարերկյա ներդրողները, սփյուռքի հարուստ գործարարները, նախկին իշխանության «մնացուկները» լավ գիտեն, թե ում կարելի է դիմել ու ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի կոռուպցիա չհանդուրժող «սիրտը»։ Խոսք չկա, սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկին ունենք։

Այս ամենին զուգահեռ, կա մեկ այլ իրականություն։ Սահմանադրությունն էլ է փաստում, որ երկրի առաջին տիկինը նախագահի կինն է՝ Նունե Սարգսյանը, որին առնչվող հետաքրքիր մի դրվագ ներկայացրին օրերս։ Ընդ որում, ի հակադրություն Աննա Հակոբյանի, Նունե Սարգսյանը ոչ աշխատակազմ ունի, ոչ մամուլի խոսնակ, ոչ էլ հիմնադրամներ։

Վերջերս Նունե Սարգսյանին հյուրընկալվել են ինչ-որ ծրագրով աջակցություն ակնկալող մի կազմակերպության անդամներ, որոնք զարմացել են, երբ տիկին Սարգսյանը ներողություն է խնդրել, որ նրանց ասածները պետք է անձամբ գրառի, քանի որ օգնական չունի։ Իսկ դուք ասում եք` մամուլի խոսնակ։ Եվ այնքան անբռնազբոս է դա ասել, որ ներկաներին թվացել է, թե այդպես էլ պետք է լինի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ