12  12  2018

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները ազատման ծանուցումներ են ստանում. «Ժողովուրդ»

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները ազատման ծանուցումներ են ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատողներն այս ընթաց­քում աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլևս չեն համարվի գործարանի աշ­խատող:  Բայց չնայած սրան՝ գործա­րանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտ­րություններից հետո կառավարությու­նն ի վերջո լուծում կտա այս հարցին:

Մյուս կողմից՝ Թեղուտի հանքավայրի աշխատողներն են անհամբեր սպա­սում աշխատանքի հրավերի ծանուց­ումների:  «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ ռուսաստանյան բանկը, որտեղ հանքավայրը գրավադրված է, նոր տնօրեն է գտել: Հանքավայրի աշ­խատողների խոսքերով՝ այն կվերագործարկվի ամիսուկեսից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ