28 09 2018

Ինչո՞ւ փոխվեցին Պուտինի՝ Հայաստան այցելելու ծրագրերը․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ փոխվեցին Պուտինի՝ Հայաստան այցելելու ծրագրերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարճատև այցով երեկ Ադրբեջանում էր, որից հետո նա մեկնել է Դուշանբե մասնակցելու ԱՊՀ ղեկավարների հավաքին: Ի դեպ, Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի այդ այցի շրջանակներում:

Իսկ մինչ այդ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ՌԴ նախագահը սկզբում ծրագրել էր այցելել Ադրբեջան սեպտեմբերի 28-ին, ապա այցը տեղափոխվել էր 25-ին: «Ծրագրվում էր, որ սեպտեմբերի 26-ից հետո Պուտինը կգա նաև Երևան, որպեսզի հանդիպի Ն.Փաշինյանին: Սակայն, ինչպես հայտնի է, Փաշինյանը մեկնել է ԱՄՆ:

Հայկական կողմն առաջարկել է հանդիպումը տեղափոխել դեկտեմբերին: Թե ռուսական կողմն ինչ է պատասխանել, և ինչու են ժամկետները կրկին փոխվել, ես չեմ կարող ասել»,- ասել է նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ