27 09 2018

Ինչո՞ւ է վարչապետը թույլ տալիս բյուջեի վրա մեծ բեռ դարձած կառույցի գոյությունը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է վարչապետը թույլ տալիս բյուջեի վրա մեծ բեռ դարձած կառույցի գոյությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց 2017 թվականին ստեղծված «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու մասին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե և՛ այդ հիմնադրամը, և՛ նման մի շարք այլ կառույցներ անարդյունավետ են աշխատում, փոխարենը բյուջեից ահռելի գումարներ ստանում:

Միայն թե կառավարությունը չի շտապում լուծարել բյուջեի վրա ահռելի բեռ դարձած մեկ այլ անիմաստ կառույց. խոսքը նախկին «Հայաստանի զարգացման» հիմնադրամի մասին է, որ անվանափոխվել է` դառնալով «Բիզնես Արմենիա», բայց և շարունակում է ահռելի բեռ մնալ ՀՀ պետական բյուջեի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հիմնադրամի շռայլ գնումներին անդրադառնալու առիթներ ունեցել է: Ու հիմա, մեղմ ասած, անհասկանալի է` ինչու վարչապետն այս հարցում չի շտապում` թույլ տալով, որ այն ՀՀ բյուջեից ահռելի գումարներ ստանա: Մեկնաբանությունների համար կդիմեինք ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, բայց անիմաստ է. նա չի պատասխանում` ասելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա ԱՄՆ-ից վերադառնալուց հետո»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ