21 02 2024

Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա․ «Հրապարակ»

Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, այսօր կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը։ Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի մեծությունների՝ Վիկտոր Հյուգոյի, Ռուսոյի, Էմիլ Զոլայի եւ Ալեքսանդր Դյումայի կողքին։ Նրա աճյունը պանթեոն տեղափոխելու որոշումը կայացրել է Էմանուել Մակրոնը։

Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի դիմադրության հերոսներից էր, նա եւ իր խմբի անդամները ընկան 1944 թ. փետրվարի 21-ին: Կառավարության լրատվականը Փաշինյանի այցի վերաբերյալ հարցին հերթապահ պատասխան տվեց. «Բոլոր այցերի մասին վարչապետի աշխատակազմը պատշաճ տեղեկացնում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ