23 01 2024

Պետբյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարության մասին քարոզչական ֆիլմեր նկարելու համար․ «Հրապարակ»

Պետբյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարության մասին քարոզչական ֆիլմեր նկարելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմը 2024 թվականին էլ է ըստ ամենայնի զբաղվելու միայն սեփական փիառով, որի համար համապատասխան ֆինանսական միջոցներն արդեն, ըստ պահանջի, հատկացվել են։ Մասնավորապես հունվար ամսին վարչապետի աշխատակազմը տեսաֆիլմերի պատրաստման հետ կապված մի քանի պետական գնում է կատարել։

Հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 24 մլն 180 հազար դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։ Նույն ընկերությանը նույն օրը այլ պայմանագրի շրջանակներում ևս 7 մլն 640 հազար դրամ է տրամադրվել՝ Տեղեկատվության փոխանցման և հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ մատուցելու համար։

Հունվարի 19-ին պայմանագիր է կնքվել նաև «Մեդիա Սիսթեմս» ՍՊ ընկերության հետ, որով ընկերությանը Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների համար փոխանցվել է 12 մլն 169 հազար դրամ։ Ստացվում է, որ պետական բյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարությանը վերաբերելի ինչ-որ քարոզչական ֆիլմեր նկարելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ