12 12 2023

Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի Արմեն Փամբուխչյանը․ «Հրապարակ»

Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի Արմեն Փամբուխչյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի՝ ամեն երկուշաբթի հրավիրվող դիսպետչերականը երեկ չի կայացել: Աշխատակազմին հիմնավոր բացատրություն չեն տվել պատճառների մասին: Ավելին՝ հայտնել են, որ Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ինչը նշանակում է, որ գրությունները պետք է հասցեագրվեն Փամբուխչյանին։ Նման բան լինում է, երբ քաղաքապետն արձակուրդ է գնում, սակայն Ավինյանն արձակուրդ չի վերցրել: Քաղաքապետարանի խոսնակը մեզ ասաց.

«Քանի որ կան հսկողականներ` տարբեր վարչությունների վրա, եւ դրանց վերջնաժամկետն ավարտվում է այս շաբաթվա մեջ, դրա համար որոշում կայացվեց հաջորդ երկուշաբթի նիստն անցկացնել, որ ամբողջական պատկեր ունենանք»: Այս տրամաբանությամբ ԱԺ-ն ու կառավարությունն էլ կարող են հերթական նիստը չանել եւ պարզաբանել, որ բոլոր նախագծերը հավաքելու են՝ մի օրում քննարկեն։ Իսկ հաջորդ երկուշաբթի դիսպետչերականը Տիգրան Ավինյա՞նն է վարելու։ «Դիսպետչերականները միշտ քաղաքապետն է վարում, այժմ նման տեղեկություն չկա, որ Արմեն Փամբուխչյանն է վարելու: Գուցե այդպես լինի, եթե քաղաքապետն արձակուրդում կամ գործուղման մեջ լինի»։

Նիստի չեղարկումը եւ Ավինյանին Փամբուխչյանով փոխարինելն ուշագրավ են վարչապետի եւ քաղաքապետի ոչ հարթ հարաբերությունների կոնտեքստում։ Չի բացառվում, որ ոչ մի ինտրիգ էլ չկա, սակայն, մյուս կողմից, հնարավոր է սա Ավինյանին չեզոքացնելու հերթական քայլն է՝ դեֆակտո քաղաքապետ են կարգում առաջին տեղակալին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ