05 12 2023

202 մլն դրամ՝ նախորդ տարվանից մնացած լույսերը լվանալու-չորացնելու ու տեղադրելու համար. «Հրապարակ»

202 մլն դրամ՝ նախորդ տարվանից մնացած լույսերը լվանալու-չորացնելու ու տեղադրելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ամանորյա գնումները, այս անգամ 9.7 մլն դրամ է տրամադրվել «Էմ Էմ գրուպ» ՍՊ ընկերությանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 3 փողոցների (Սեբաստիայի, Զորավար Անդրանիկի եւ Րաֆֆու) ամանորյա ձեւավորման համար։ Այս գումարով ընկերությունը պետք է ընդամենը նախորդ տարիներին օգտագործված զարդերը նորոգի, պակասները լրացնի ու մոնտաժի, իսկ հունվարի 14-ին էլ ապամոնտաժի։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանն արդեն իսկ 202 մլն դրամ էր տրամադրել «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ նախորդ տարվանից մնացած լույսերը լվանալու-չորացնելու ու տեղադրելու համար: Փաստորեն, այս ահռելի գումարի մեջ վարչական շրջանների զարդարումը չի մտնում, եւ յուրաքանչյուր վարչական շրջանի էլ առանձին գումար են տրամադրում։ 202 միլիոն դրամը միայն կենտրոնի գումարն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ