10 11 2023

Պաշտոնյաների ազատմամբ եւ վնասը հետ վերադարձնելով հարցը կփակվի. «Հրապարակ»

Պաշտոնյաների ազատմամբ եւ վնասը հետ վերադարձնելով հարցը կփակվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանի հետ բերման ենթարկված թաղապետարանի պաշտոնյաներն օրերս ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 2-ին բերման էր ենթարկել, ապա ժամեր անց ազատել նրան, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին: Եվ չնայած պաշտոնապես հաստատվեց բերման ենթարկելու լուրը, սակայն իրավապահները մեկ շաբաթ է՝ լռում են, որեւէ հաղորդագրություն չեն տարածել։

Իշխանական աղբյուրները չեն բացառում, որ  պաշտոնյաների ազատմամբ եւ վնասը հետ վերադարձնելով հարցը կփակվի։ Ըստ տեղեկությունների՝ Բարխուդարյանը եւ ենթակաները բերման էին ենթարկվել գնումների գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ