24 06 2023

Թորոսյանն ամբողջությամբ մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»

Թորոսյանն ամբողջությամբ մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ Թորոսյանն ամբողջությամբ մեկուսացել է թիմակիցներից: ՔՊ-ականներից որեւէ մեկի հետ գրեթե չի շփվում, խմբակցության նիստերին ու քննարկումներին հազվադեպ է մասնակցում, առհասարակ, ԱԺ միայն նիստերի օրերին է գալիս, այն էլ միայն իր աշխատասենյակից գնում է նիստերի դահլիճ ու վերջ, պատգամավորների հետ չի շփվում:

ՔՊ-ից մեզ պատմեցին, որ իր պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո նա մեկ-երկու փորձ է արել թիմակիցների հետ հարաբերություններ կարգավորելու, բացատրելու բայց ապարդյուն. անգամ ՔՊ-ում իր մտերիմները ռեակցիա չեն տվել նրան, շատ սառն են եղել:

Թիմակիցների այս վերաբերմունքից հետո Արսեն Թորոսյանն ինքն է որոշել մեկուսանալ թիմից ու ընդդիմադիրի կեցվածք գրավել: Թերեւս սա է պատճառը, որ նա ԱԺ-ում իր թիմակիցներին ավելի սուր ու անխնա է քննադատում, քան ընդդիմադիրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ