30 06 2022

Ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ. Մաթևոս Ասատրյան․ «Իրավունք»

Ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ. Մաթևոս Ասատրյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլը, անդրադառնալով Ապարանի արյունոտ միջադեպին, մասնավորապես գրել էր. «ՔՊ–ում բուռն քննարկում է եղել, եւ Մաթեւոս Ասատրյանին ասվել է, որ ամեն դեպքում գուցե մանդատից հրաժարվելու կարիք լինի, եթե, ի վերջո, հնարավոր չլինի թեման իրենցից հեռացնել»:

Որքանո՞վ են վերը նշված լուրերը համապատասխանում իրականությանը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ իշխող խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանից, ով հակիրճ նկատեց. «Նման բան չկա, դրանք հերյուրանքներ են, նպատակ էլ չունեմ մանդատ վայր դնելու, ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հիշեցնենք, որ ՔՊ-ականի անունը կապվում է Ապարանում տեղի ունեցած սպանությունների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ