14 02 2024

Արյունոտ «խաղաղություն». վերլուծական

Արյունոտ «խաղաղություն». վերլուծական

7or.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկում» մենք հերթական զոհերն ենք ունեցել։ 4 զինծառայող է զոհվել
 Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքով։

Նիկոլական ու ալիևյան քարոզչությունը համատեղ ուժերով դատապարտում է հայկական կողմին՝ արդարացնելով ադրբեջանական հարձակումը հայկական կողմի սադրիչ պահվածքով։

Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունն արյունոտ է։ Այլ բան չէր էլ սպասվում։ Եթե դու բավարարում ես թուրք–ադրբեջանական նախապայմանները, գնում ես միակողմանի զիջումների, քո երկրի սահմանադրությունն ու օրենսդրությունն ես հարմարեցնում թշնամու պահանջներին, ապա պետք չէ զարմանալ, որ թշնամին հարձակվելու է ու կյանքեր խլի։ Նաև՝ տարածքներ։

Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» վաղուց սպառվել է։ Այն իրականում պատերազմի, մարդկային ու տարածքային կորուստների օրակարգ էր։ Նա իշխանության է մնում իներցիայի ու քաղաքական հակառակ բևեռում որոշակի գործընթացների արդյունքում։ Այլընտրանքային հստակ կենտրոնի ձևավորման դեպքում Նիկոլի հեռացումը կդառնա տեխնիկայի հարց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ