06 12 2023

ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ

ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ

ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի այցը Բաքու:

«Կարծում ենք՝ Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական բոլոր հարաբերությունների ուղղակի դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին: Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ ունենք մտահոգություններ... Եվ մենք նաև շարունակում ենք համագործակցել նրանց հետ՝ կոչ անելով նրանց ձգտել Հայաստանի հետ կայուն խաղաղության, և դա մի բան է, որը կշարունակի մնալ մեր դիվանագիտական ներգրավվածության առանցքը», - ասել է Միլլերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ