24  01  2020

Մեղավոր են այն իրավաբանները, ովքեր գործադիր իշխանության ղեկավարին խորհուրդներ են տալիս. Արսեն Բաբայան



Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելը գնահատում եմ բացասական և ոչ իրավաչափ, իսկ նպատակը մենք վաղուց գիտենք՝ գրավել Սահմանադրական դատարանը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության նախագահ Արսեն Բաբայանը:

«Խուզարկությունն ինքնին իրավաչափ չէր, որովհետև մենք գործ ունենք Սահմանադրական դատարանի դատավորի հետ, որն անռձնմխելիությունից է օգտվում, և խուզարկության ընթացքում թույլ տված խախատումները, օրինակ՝ խուզարկության որոշումը պաշտպանական կողմին չտարմադրելը: ՀՔԾ-ը թեև հայտարարեց, որ քրեադատավարական նորմերին համապատասխան  տվել է, սակայն մենք տեսանք մի տեսանյութ պաշտպանի կողմից հրապարակված, որտեղ ակնհայտ է դառնում, որ պարզապես չի ներակայացվում որոշումը խուզարկության և դրանով անձը զրկվում է պաշտպանության իրավունքից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ