14  12  2019

Հայաստանում ադեկվատ քաղաքական օրակարգ ձևավորելու հրամայականը. Կլոր սեղան․ ՈւՂԻՂ



Արցախի հարցում ստեղծված իրավիճակը քննարկելու և Հայաստանում առկա ակտուալ ու ադեկվատ քաղաքական օրակարգ ձևավորելու հրամայականը կյանքի կոչելու համար «Ադեկվադ» միաբանությունը կազմակերպել է «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան։ «Արցախյան հարցի շուրջ իրադարձությունները սրընթաց զարգացումեր են ապրում, ու ցավոք սրտի, դրանք, ըստ ամենայնի, հայանպաստ միտում չունեն։ Արդեն կասկածից վեր է, որ հայաստանյան իշխանությունները միտումնավոր թաքցնում են հանրությունից, թե ինչ իրավիճակ է ստեղծվել, կոծկում են եղելությունները, կենտրոնացնում են իրենց ենթակայության տակ գտնվող քարոզչական բոլոր միջոցները, որպեսզի արցախյան հիմնախնդիրը հնարավորինս դուրս մնա հանրային դիսկուրսից։ Եվ որ ամենավտանգավորն է, իշխանությունները չունեն ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձև ու ռազմավարություն։ Ավելին՝ կան հիմնավոր կասկածներ, որ իշխանությունները գնացել են ստվերային գործարքի, որի մանրամասներն էլ ամեն գնով ուզում են կոծկել։

Մեր խորին համոզմամբ՝ իրավիճակում, երբ Ադրբեջանը կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում Մինսկի խմբի խորհրդավոր լռության ներքո, երբ գնալով ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում զրոյացնելու Արցախի սուբյեկտայնությունը, երբ հայրենի իշխանությունների գործողությունները, բացի նոր կասկածներից ու մտահոգություններից, ուրիշ ոչինչ չեն հարուցում, միակ ողջամիտ լուծումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրումն է»,- ասվում է միաբանության հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ