23  10  2019

ԱԺ-ն կարևոր նախագծեր է քննարկում կիսադատարկ դահլիճում․ ՈւՂԻՂ



ԱԺ-ն հոկտեմբերի 23-ին շարունակում է քառօրյա նիստերը: Օրակարգում 21 հարց կա, որից 17-ը երկրորդ ընթերցման ռեժիմում է քննարկվելու, 4-ը՝ առաջին ընթերցմամբ։

Օրակարգի հարցերից են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Օրակարգում են նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ