11  09  2018

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ հրապարակված ձայնագրությանը, որը վերագրվում է ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանին և ՀՔԾ  պետ Սասուն Խաչատրյանին: 

«Ես այդ կոնտեքստին տեղյակ եմ, բայց այսօր ձեր թույլտվությամբ դեռևս մանրամասներին չեմ անդրադառնա: Քիչ առաջ Արթուր Վանեցյանին հրավիրել եմ ինձ մոտ և հանձնարարել հանդես գալ մամուլի ասուլիսով և տալ պարզաբանումներ: Բայց այդ պարզաբանումներին մենք կանդրադառնանք, թե ինչ ասացին ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, ինչը ինչո՞ւ է հնչում, և ոնց եղավ, որ այդպես է հնչում և այլն:

Եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, տեղի է ունեցել հետևյալը, իմ նախնական գնահատմամբ, ՀՔԾ պետի կամ ԱԱԾ պետի գաղտնալսում  է տեղի ունեցել: Ով է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ով արել է, արդյո՞ք իրավունք ունեցել է գաղտնալսելու, և ո՞րն է այս ամենի քաղաքական նպատակը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ