Համացանցում է հայտնվել ձայնագրություն, որում, ենթադրվում է, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է Մարտի 1-ի գործի վերաբերաբերյալ: Նրանք անդրադառնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին և Սեյրան Օհանյանին:
Ներկայացնում ենք ձայնագրության սղագրությունը.
Սասուն Խաչատրյան- Հա, ընկեր ջան:
Արթուր Վանեցյան- ապեր ի՞նչ կա:
- Ընկեր, ցուցմունք չտվեց, գրել էր սա անհեթեթություն ա:
- Ի՞նչ ա ասում, ո՞նց ա բացատրում իրա...
- Ոչ մի բան, ասում ա գժվավ, տղեքը պատմում են:
- Ո՞րը, էդ հրամանի վրա՞ բան եղավ:
- Որոշման վրա, դե որոշումը որ ներկայացրել էինք:
- Չէ, իսկ հրամանը որ տեսել ա, Հարությունյան Միշայի հրամանը որ տեսել ա, ի՞նչ ա ասել:
- Այ ցավդ տանեմ, ինքը խի չգիտե՞ր Հարությունյան Միշայի հրամանը: Նախ իրան Հարությունյան Միշայի հրաման ոչ մեկ ցույց չի տվել: Իրան մեղադրանքի որոշումն ա ցույց տրվել, որի մեջ էդ հրամանի մասին գրածա: Ինքն էլ շուխուրա գցել, թե էս ի՞նչ ա, բան: Պաշտպանն էլ Սահակյան Ռուբոնա:
- Հա, էդ կարգի:
- Հա, սկսել ա՝ քննչական խմբի բոլոր անդամների տվյալները տվեք բան, սենց բան էր գրել՝ տենանք էն ժամանակ էս նույն մարդիկ քննչական խմբի անդա՞մ են եղել, է՞դ ոնց եղավ էն ժամանակ չեն արել, հիմա են անում, ուրեմն քաղաքական հետապնդումա, բան, սենց հիմար բաներ էր գրել: Ըստ էության, ոչ մի բան, շատ լավ ա: Էն Գևորգյան Արմենն էլ նոր եկավ, ցուցմունք ա տալիս, ասում ա...
- Ինձ դատավորն էր նոր զանգել, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը: Հրաչ, հա, ի՞նչա անունը:
- Չեմ իմանում:
- Մի խոսքով, դատավորը, ով որ կալանքը պիտի տա: Դրան ասել եմ՝ դուխով: Բա մի հատ հիմքերը պետք ա նայեմ, պարոն Վանեցյան, էս կողմ, էն կողմ: Ասի՝ նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս:
-Հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք, սաղ նորմալ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա:
- Հա, էս որ փակենք...
- Խաչատուրովին էլ ենք բան անում ընգեր, էսօր:
- Արա Խաչատուրովին գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆնա, արա:
- Կապ չունի, ընգեր:
- Խաչատուրովին ... Խայտառակ կլինենք:
- Ինչի՞ ... (ծիծաղում է)
- Արա, ՕԴԿԲ-ի շեֆնա, այ ընկեր ջան, արա, սպասի թող պրծնի:
- Չփակե՞նք ընգեր:
- Սպասի, վաղը գալիս եմ, արա, վաղը գամ նոր, Խաչատուրովին ձեռք չտաք:
- Չէ, չէ, չէ, ընգեր, արդեն մեր մոտ ա, ընգեր, տենանք հլը ի՞նչ ցուցմունքա տալիս:
- Քաղաքական պրոբլեմ ա, դրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը դիր, լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, կլնենք խայտառակ:
- Դե մի հատ վարչապետի հետ խոսա էլի, ընգեր, որովհետև ես ասել եմ, որ տանում եմ կալանքի:
- Լավ, հեսա ես կխոսամ հետը:
- Լավ … (ծիծաղում է):
Հաջորդ խոսակցությունը
Արթուր Վանեցյան - Սասուն ջան պրիվետ:
Սասուն Խաչատրյան – Բարլուս, բարլուս, ախպեր:
- Լավ ե՞ս:
- Լավ, լավ Արթուր ջան, դու ասա, ախպեր:
- Լավ, ընգեր, Խաչատուրովին եթե չենք ձերբակալում, ի՞նչ ա լինում էդ դեպքում:
- Ընգեր, դատարանը որ կալանք չտա՞:
- Հա:
- Պիտի ստորագրություն լինի երևի խափանման միջոցը, կամ գրավ ընտրվի, դատարանը գրավ որոշի, ինքը մնա մեղադրյալի կարգավիճակում … Ալո, ալո (ընդհատվում է):
Կրկին զանգ
Սասուն Խաչատրյան – Հա, ընգեր ջան
Արթուր Վանեցյան – Կարդացի՞ր:
- Պատասխան էի գրում, քեզ ընգեր ջան, հիմնավոր, էդ պահին: Ախպերս, նայի ոնց ա: Ուրմեն մենք ունենք 2 ռեժիմ ձերբակալման: Ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա և ձերբակալում քրեական հետապնդման մարմնի որոշման վրա: Ուրեմն քրեական հետապնդման մարմնի որոշման վրա թույլատրվում ա միայն էն դեպքում, երբ որ կասկածյալը գտնվում է այլ տեղանքում: Այսինքն ես Երևանում եմ, կասկածյալը գտնվում է Սիսիանում, ես որոշումը տալիս եմ հետաքննության մարմնին, ձերբակալության որոշումը, ասում եմ՝ գնա իրան ձերբակալի բեր: Էսի մի ձևնա: Երկրորդ ռեժիմը, երբ որ կոչվում ա ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա: Դա էն ա, երբ որ անձը բռնվում ա հանցանքի վայրում, երբ որ նրա շորերի վրա արյուն ես գտնում, եթե նրա մոտ զենք ես գտնում: Էս էլ երկրորդ ռեժիմնա: Երրորդ ռեժիմ ... Հա, մեկ էլ ձերբակալել թույլատրվում ա խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին: Էս 3-նա ախպերս: Հիմա էս 3-ն էլ մենք չունենք: Եթե ես փորձեի անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա էդ մարդուն ձերբակալեի, իրա պաշտպանները իրանց ճղելու էին, ասելու էին՝ ընգեր էս քո կասկածը էդ ինչ հանցագործության հետքի վրա իրա մոտ հայտնաբերեցին, որ դու իրան վռազ ձերբակալում ես, չես ուզում թողես ինքը մի վայրկյան էլ մնա դուրսը, էսա խնդիրը:
- Հասկացա:
- Ընգեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:
- Ահա, ահա...
- Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի:
- Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ:
- Հա, Վահեն կխոսա ախպեր ջան, որպես փորձագետ, նաև ինքը Եվրոդատարանում ա ներկայացնում, չէ՞, էս գործը:
- Ընգեր, իսկ Խաչատուրովի գործը ոնցա՞ , հիմնավոր ա՞:
- Ընգեր, նույն բանն ա իրանց բոլորինը, բայց ամենահիմնավորը Քոչարյանինն ա, Քոչարյանինը ու բանինը:
- Ախպեր, խնդրում եմ, մի հատ Խաչատուրովինը շատ ուշադիր նայի: Չնայած վարչապետն ասում ա փակեք, բայց ռուսները … ճղում են:
- Լսի, ասեմ քեզ, ուրմեն ինքը ամեն դեպքում գլխավոր շտաբի հրամանատարն ա, ինքը իրավունք չուներ, ախպեր ջան, Պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքը օգտագործեր, որովհետև էդ ժամանակ մենակ նախագան իրավունք ուներ տենց հրամանագիր ստորագրեր:
- Հասկացա, բայց ինքը, հիմա ինքը իրա վերադասի հրամանն ա կատարել, Սեյրանի:
- 1997 թվի պաշտպանության ... Ի՞նչ ա, չլսեցի ապեր:
- Սեյրանին ձերբակալի կամ Հարությունյան Միշային:
- Բա Սեյրանին էլ ենք բերելու, ընգեր, որովհետև Սեյրանը մի հատ լրիվ ուրիշ այլանդակություն ա արել: Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա: Ինքը էդ օրը գիշերը, որ հելնում-ասում ա մենք, զորքը, եթե դուք քաղաքացիներով ըտեղ հավաքվեք, ինչ որ բան անեք, զորքը ադեկվատ պատասխան կտա: Շատ կոշտ, այսինքն՝ ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր:
Հա, էտի հասկացա, ֆսյո, ընգեր, եթե հիմնավորա, պռոստը ասում եմ, Խաչատուրովինը նայի, ռուսների հետ ...
- Խոսալու ա Խաչատուրովը, էսի էշի մեկնա:
- Իսկ եթե Խաչատուրովին կանչես, հարցաքննես լավ ցուցմունք, տա խափանման միջոց ուրիշ փոխե՞ս, ասես չենք…
- Ցավդ տանեմ, ես խնդիր չեմ տեսնում, բայց ինքը մինչև չկալանավորվի, ինքը ցուցմունք չի տա:
- Դե հիմա իրան ասա՝ էթում ես՝ կալանավորվես:
- Դե հիմա ես իրան. ինքը իմ մոտ չի, ցավդ տանեմ, ես իրան ի՞նչ ասեմ:
- Լավ, դե ուրեմն թող նստի, դե իրանց…(չի հասկացվում. խմբ)
- Թող մի 2 օր նստի, ընգեր, խելքը գլուխը գա, ցուցմունք կտա:
- Թող նստի, խառաշո, իսկ էն բանին էլ, էլի, ընդեղ մի բան արեք, էն Խաչատուրովի տեղակալին:
- Հա, էն որ ասի՞ր: (ծիծաղում է)
- Հա:
- Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ, էլի:
- Տեղակալն ա, էլի, օպերատիվ մասով, ախպեր ջան:
- Հասկանամ` կխոսանք, ընգեր:
- Լավ, դավայ:
- Դավայ, ախպեր ջան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը