25  01  2018

Բանակից տարկետում, դպրոցի լուծարում, գումարի դուրսգրում. Կառավարության նիստը



Հունվարի 25-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված էր 30 հարց որից 19-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Գործադիրը՝

Փոփոխություններ և լրացումներ արեց տարբեր տարիներին ընդունած մի շարք որոշումներում:

Մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ Գրիգորի Մաթևոսյանին, բասկետբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչներ Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին, Արկադի Սամվելի Սուրուջյանին, Արտյոմ Սամվելի Տավակալյանին, էդգար Սամվելի Բաբայանին, Կիրիլ Սուրենի Հարությունյանին, Մհեր Ալեքսանի Պետրոսյանին, Միքաել Արայի Պողոսյանին, Ռաֆիկ Ստեփանի Ուզունյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին, Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին և Ռիչարդ Ջոսեֆ Արթուրի Էլմոյանին բանակից տարկետում տվեց:

Լուծարեց «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը:

Հարկային արտոնություն տվեց «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին:

Իրականացրեց օրենսդրական փոփոխություններ:

Գումար հատկացրեց կառավարության աշխատակազմին:

 

Նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ