11  01  2018

Կառավարության՝ այս տարվա առաջին նիստը



Հունվարի 11-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված էր 28 հարց, որից 14-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը՝

Հավանություն տվեց Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին:

Ներկայացրեց օրենսդրական փոփոխություններ:

Փոփոխություններ արեց կառավարության՝ տարբեր տարիների ընդունված մի շարք որոշումներում:

Հաստատեց «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Վիլիկի Հարությունյանի, «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում՝ Արամ Էդուարդի Իսաբեկյանի ընտրությունների արդյունքները:

Համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

Գույք հետ վերցրեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից և կհանձնի պետական գույքի կառավարման վարչությանը:

Հաստատեց կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները:

Հավանություն տվեց ներդրումային ծրագրին և «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս տրամադրեց:

Ընդունեց որոշում աջ ղեկանվով մեքենաների ներկրումն արգելելու մասին:

Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ