14  12  2017

Հիմնարկի լուծարում, գույքի նվիրում, ծառայողական ավտոմեքենաների ավելացում. գործադիրի նիստը



Դեկտեմբերի 14-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառվել էր 59 հարց, որից 43-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

Կառավարությունը՝

Սահմանեց դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափը:

Փոփոխություններ արեց տարբեր տարիներին ընդունած մեկ տասնյակից ավելի որոշումներում:

Գումար հատկարեց արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, զբոսաշրջության պետական կոմիտեին, պետական գույքի կառավարման վարչությանը, գիտության պետական կոմիտեին, մարզպետարաններին, Ազգային ժողովին:

Տասնյակ փոփոխություններ արեց 2017թ. Պետական բյուջեում:

Լուծարեց «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ՓԲԸ-ն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնեց:

ԿԳՆ-ին թույլ տվեց երկու ծառայողական ավտոմեքենա ձեռք բերել՝ յուրաքանչյուրը 10 մլն դրամով:

Զորակոչից տարկետում տվեց դպրոցականներ Հարություն Ասատրյանին, Պողոս Սարգսյանին, Մանուկ Եղիազարյանին, Լևոն Թադևոսյանին, Անդրանիկ Բարխուդարյանին, Թելման Սարգսյանին, Վանիկ Կարապետյանին, Էդգար Հովհաննիսյանին և Խաչիկ Խաչատրյանին, ֆուտբոլիստներ Ալբերտ Մնացականյանին, Ռուբեն Փիլումյանին և Արմեն Համբարձումյանին:

Լոռու մարզի կարիքների համար որոշեց իրականացնել գնման գործընթաց:

Արմավիր քաղաքում որոշեց անցկացնել «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթաց:

Մի քանի ընկերությունների տվեց հարկային արտոնություններ:

Մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկով հանդես եկավ:

Համաձայնություն տվեց ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KFW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով թիվ 2016 68 458 դրամաշնորհային համաձայնագրի» նախագծին:

Որոշեց մասնավորեցնել պետական գույք:

 

Գործադիրի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ