12 09 2023

«Երևանն ընտրում է» նախընտրական առաջին բանավեճը. ուղիղ



Ուղիղ եթերում տեղի է ունենում Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը: Այն անցկացվում է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Հեռուստաբանավեճին մասնակցում են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի ցուցակների 2-6 համարները. այս պահին իրենց մասնակցությունը հաստատած թեկնածուներն են՝

«Հանրային ձայն» կուսակցություն - Ամալյա Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Սուրեն Գրիգորյան

«Արդար Հայաստան» կուսակցություն - Հրաչյա Ստեփանյան

«Հաղթանակ» կուսակցություն - Լալա Մնեյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցություն - Նատալյա Արզաքանցյան

Հայաստանի եվրոպական կուսակցություն - Արամ Գևորգյան

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - Ծովինար Կոստանյան

«Հանրապետություն» կուսակցություն - Անի Խաչատրյան

«Միացյալ Հայաստան» կուսակցություն - Վարդան Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Տիգրան Ալեքսանյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Մարինե Մալխասյան

«Ապրելու երկիր» կուսակցություն – Մեսրոպ Առաքելյան

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - Մանուկ Սուքիասյան

Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ին, որին հրավիրվել են կուսակցությունների և դաշինքի ընտրական ցուցակի միայն առաջին համարում նշված անձինք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ