26 07 2023

Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել․ պահեստազորի ԱԱԾ-ականներ

Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել․ պահեստազորի ԱԱԾ-ականներ

 

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ խիստ կարևորում ենք Երևանի ավագանու ընտրությունները, քանի որ գործող իշխանության հաղթանակի դեպքում այն լրացուցիչ միջոց կհանդիսանա երկիրը Թուրքիայի ազդեցության տակ դնելու համար:

Այսօր էլ այն համոզմունքին ենք, որ իշխանության թեկնածուին ընդդիմությունն ունակ է հաղթելու միայն միասնական գործելու պարագայում, ուստի պարտադիր է ընտրություններին մասնակցությունը, իսկ մտացածին պատճառներով դրա բոյկոտումը հավասար է ի նպաստ իշխանությունների քողարկված գործելու` վարքագիծ, որը բնորոշ է գրպանային ընդդիմությանը:

Եթե նույնիսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքները մեկ միասնական թեկնածուով հանդես չգան ընտրություններում, ապա պարտավոր են բոլոր հնարավոր միջոցներով աջակցել քաղաքական այն ուժին, այդ թվում իրենց շարքերից առանձնացած, որը հանդես կգա իրական ընդդիմադիր դիրքերից, կստանձնի ընտրապայքարը անձնազոհաբար գլխավորելու հանձնառությունը գործող իշխանություններին Երևանում պարտության մատնելու համար:

Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ