21 05 2021

«Կարճ ասած»․ Ո՞վ կհամաձայնի Նիկոլի հետ դաշինք կազմել՝ դավաճանի պիտակ վաստակելով



 

Հայաստանի վարչապետի Ժ/Պ-ն հայտարարում է, թե Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ կան, պետք է վերադարձնենք։ Հենց էդպես։ Բացահայտ հակապետական ելույթներ է ունենում էս մարդը, թշնամուն ազդակներ է փոխանցում։ Մեր երկրի վարչապետը մեր թիվ 1 քաղաքական ամբիոնից խոսում է Ադրբեջանմի շահերից,  բայց քննադատում է ընդդիմությանը։ Ասում է՝ ընդդիմությունը ուզում է, որ Ադրբեջանը դուրս չգա Սև լճի տարածքից․ դու էլ թե նորմալ ղեկավար ես, թե տղամարդ ես, արի ընդդիմությանը հակառակն ապացուցի, դրանց դուրս շպրտի ու գլուխ գովա։ Չես կարող։

Բոլորս էլ կարող ենք ինչ-որ հարցում չհաջողելու դեպքում մեղավոր համարել սրան-նրան, բայց հո պատճառ բռնելով չէ էդ անտերը։ Էս մարդու մոտ բացարձակ ոչինչ չի ստացվում, ու դրա արդյունք ում էլ 3 տարի միայն նա պատճառներ է ման գալիս, ժամանակը ծասում է դրա վրա։

Նիկոլ Փաշինյանը թշնամու հետ իր գործարքներն է անում՝ զուգահեռ հայտարարելով, թե իր այս ծրագիրն արժանանում է ժողովրդի հավանությանը ու որպես ապացույց օրինակ է բերում, թե կառավարության դիմաց իր դեմ բողոքի ցույց անողները քիչ են։ Նիկոլ ջան, եթե ժողովուրդը քեզ է աջակցում, ինչո՞ւ մի հատ միտինգ չես անում համոզվենք դրանում, ձեններս կտրենք։ Մի հատ հանրահավաք հայտարարի, ասա՝ ով համաձայն է, որ ես հողեր տամ, եկեք հանրահավաքի։ Լավ տարբերակ է հասկանալու՝ ժողովուրդն է՞լ է թրքասեր, թե մենակ դու քո նեղ կռուգով։

Դու վերջին անգամ հանրահավաք արել ես մարտի 1-ին, զոռով, շառով, վարչական լծակներն ամենավերջին ձևով օգտագործելով՝ ամբողջ հանրապետությունից կարողացար բերել մի 5 հազար հոգի։ Ու էնպիսի մասսա էիր բերել, որոնց մինչև էսօր ծաղրում են ինտեռնետում, մեկն ասում էր՝ Շուշին մերը չէր, մեկն ասում էր՝ թող բոլորը կոտորվեն, բայց Փաշինյանը ընտրվի։ Դու այդ հանրահավաքով կնքեցիր քո քաղաքական մահկանացուն, ցույց տվեցիր քո աջակիցների քանակն ու մակարդակը։ Դե հայտարարի, ասա՝ ով ուզում ա ես էդ անտեր թուղթը ստորագրեմ, եկեք Հանրապետության հրապարակ ու ինձ աջակցեք։ Թող քո բոլոր քայլարածները ոտքի ելնեն, տեսնեմ քա՞նի հոգի կբերես։ Չես անի, անգամ դու չես ուզենա հերթական անգամ խայտառակվես։

Որ Նիկոլ Փաշինյանը չունի աջակցություն, իր ամբողջ խմբակը, որ չգիտես ինչի թիմ ենք ասում, լավ է հասկացել ու հիմա սկսել են ստերի, մանիպուիլյացիաների նոր շարքեր։ Սկսել են իրավական տեռոր քաղաքական հակառակորդների նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանի ռեալ ձայները մեր երկրում 10-15 տոկոսի սահմաններում է։ Ովքե՞ր են նրանք՝ դեռևս մոլորվածները, զոմբիները, նրանք, որոնց այս իշխանությունը լավություն է արել և դրանք չնչին տոկոս են կազմում, քանի որ Նիկոլը լավություն անելու ընդունակ կյանքում չի եղել, պետական պաշտոնյաները և նրանց ընտանիքների մի մասը (ինչու մի մասը, որովհետև նիկոլի թիմակիցների մի մասի ընտանիքի անդամները բացահայտ հականիկոլական են)։ Այլ խոսքով՝  10-15 տոկոս։ Եվս 4-5 տոկոս ձայն կարող են քերել վարչական ռեսուրսի արդյունքում։ Իսկ որ վարչական ռեսուրսն ավելի չի աշխատի, դա արդեն հստակ է, նա հանրահավաքներին մի կլուբի չափ մարդ է կարողանում հավաքել։ 15-20 տոկոսը Նիկոլ Փաշինյանի պատալոգն է։

Եվ եթե ռեալ մոտենանք, ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը դրանից ավելի ձայն ստանա, ինչի՞ համար պետք է քվեարկեն․ մեր երկրում կա՞ շերտ, որին Նիկոլը վնաս չի տվել․ վնաս է տվել անգամ թվարկածս խմբերի մարդկանց ու առաջին հերթին՝ իր խմբակին, որոնց բերեց իշխանության, բայց հետո բեռ դարձավ նրանց վրա։ Եվ հիմա ո՞վ է խելքը հացի հետ կերել, որ ձայն տա Նիկոլին, նա չունի իշխանություն։

Ո՞ր մեկը, ո՞ր մի պաշտոնյան կարող է գնալ ու ասել՝ ձայն տվեք մեզ ու հիմնավորել, թե ինչու՝ հողերը հանձնելը ձայն չի բերում, արտագաղթն ավելացնելը ձայն չի բերում, աղքատությունը խորացնելը ձայն չի բերում․ հասկանում ե՞ք, արդեն անգամ ամոթ է դարձել Նիկոլ Փաշինյանի համար քարոզ անելը։ Կեղծիքի էլ ոչ ոք չի գնա, գնալ ընտրությունները կեղծելու, որ ունենաս 30 տոկոս ու հետո դատվես հետդ լիքը մարդ տանելով՝ անհեռանկար բան է։

Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, լավագույն դեպքում կարող է ունենալ խորհրդարանում 20 տոկոս ձայն։ Իհարկե՝ դժվար է մտածել, որ այդքան մարդ կգտնվի մեր երկրում, որ մասնակից կդառնա դավաճանությանը։ Բայց վստահաբար իմացեք, որ Նիկոլին տված ձայները կորած են․ էս մարդը այդքան տոկոսով իշխանություն ունենալ չի կարող, հաղթելու շանս չունի։ Դա իրենք էլ են շատ լավ հասկացել, իրենք էլ են խոսում այս մասին, բայց համոզում են իրենք իրենց, թե Նիկոլ Փաշինյանը միանձնյա կառավարելու ձայներ չի հավաքի, բայց կարող է դաշինք կազմել։

Այ սա, արդեն, հաջորդ անհնարինն է։ Ես բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա խորհրդարանում դաշինք կազմել որևէ ուժի հետ։ Դրա մեղավորն էլ, ի դեպ, հենց ինքն է։ Նա ոչ միայն մեր երկրին ու ժողովրդին, այլև քաղաքական դաշտին այնքան վատություն է արել, որ խորհրդարան մտնող ուժերի թիվ մեկ անելիքը Նիկոլից ազատվելն է։

Ո՞վ պետք է նրա հետ դաշինք կազմի՝ ԲՀԿ-ն, որի նախագահին կալանավորե՞լ էր գործ սարքելով գլխին, որին 2018 թվականի հոկտեմբերի 2-ին նվաստացրեց ու դո՞ւրս հանեց խորհրդարանից, կառավարությունից։ Հիմա գնա հետը ի՞նչ համագործակցի, ինչի՞ համար․ 2 նախարարի պորտֆել ունենալու համար մաս կազմի դավաճանության ու ասեն կապիտուլյանտ հողատո՞ւ, իր վրա վերցնի 5 հազար զոհի արյունն ու հայրենիքը ծախելու մե՞ղքը։ Չի գնա այդ քայլին։

Էդմոն Մարուքյա՞նը դաշինք կկազմի հետը։ Իհարկե՝ խիստ կասկածելի է, որ այդ ուժը խորհրդարանում հայտնվի, բայց եթե անգամ հայտնվի, ինչո՞ւ պետք է կոալիցիա կազմի Նիկոլի հետ․ նա էլ։ Նիկոլ Փաշինյանն անձամբ Էդմոն Մարուքյանին հիմարացրել է․ էն որ գնացին հանդիպելու, հետո Մարուքյանը հայտարարեց, թե Ղարաբաղի հարցում մտահոգություն չունի։ Կամ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչի՞ պետք է Նիկոլի հետ դաշինք կազմի, մարդու, որին համարում է ավելի մեծ թշնամի Հայաստանի համար քան Ալիևն է ու Էրդողանն են։

Նիկոլը հեռացող մարդ է, նա արդե՛ն նախկին իշխանություն է, չունի որևէ իշխանություն հիմա, նրա 15-20 տոկոսին գան-կպնեն, սարքեն վարչապետ, որ ի՞նչ, էլի առանց տեղյակ պահելու թո՞ւղթ ստորագրի, էլի ասեն ուսապա՞րկ եք, էլի ամենն ինչի մեղքը գցի նրանց վրա՞, փողոց վախենա՞ն դուրս գալ, ասեն դավաճա՞ն։

Նիկոլի հույսը թվարկածս ուժերը չեն, որովհետև նրանք չեն էլ գնա այդ քայլին, Նիկոլի հույսը իր սարքած մի քանի ընդդիմություն խաղացող ուժերն ու դաշինքներն են՝ ցնդած քաղաքագետի, դասալիքի, չկողմնորոշված փաստաբանի, ինչ-որ սորոսական գործիչների մասնակցությամբ, որոնք բոլորը միասին կարող են հավաքել լավագույն դեպքում կես տոկոս ձայն։

Այնպես որ, իջեք երկնքից, կանգնեք իրական հողի վրա։ Հասկացեք, վերջապես, չկա մեկ ուժ, որը կոալիցիա կկազմի կապիտուլյանտ, ուրացող և նաև՝ հեռացող Նիկոլի հետ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու օրից անցյալ է, նախկին իշխանություն է, և ընտրություններ է նշանակել հենց հե՛ռանալու համար։

Ամենակարևորը՝ մասնակցեք ընտրության։ Իզուր է ասելը՝ ում ընտրեք և ում մի ընտրեք։ Ես չեմ պատկերանցում Հայաստանում խելացի մարդ, որը կգնա ու կընտրի Նիկոլին։ Անհնար է։ Ինչքան ձայն կտանի Նիկոլը, այդքանից կարող ենք որոշել մեր հանրության գրագիտության մակարդակը, հայրենասիրության մակարդակը, թրքասդիրության մակարդակը։ Ես վստահ եմ, որ դրանք շատ քիչ են։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է, չկա մի որևէ ուժ, որ նրան կարող է պահել իշխանության, չկա որևէ կոմբինացիա, որն անելով՝ կարող է Նիկոլը մնալ, չկա որևէ տարբերակ, որով Նիկոլ Փաշինյանը կարող է պահել իշխանությունը։ Դա հասկացել են բոլոր-բոլորը՝ Ալիևը, Նիկոլը, իմքայլականները։ Ու ավելի լավ է, որ գնալով հաշտվեն այդ մտքին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ