ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծում կա դրույթ, որը սահմանափակում է ընտրական տեղամասում լրագրողների ազատ գործունեությունը: 65-րդ հոդվածի 7-րդ կետով, քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Ընտրական նոր օրենսգրքի կողմնակիցները գրվածը հիմնավորում են, իբրև ընտրատեղամասում լրագրողները շատ չեն լինի, և քվեարկության բնականոն ընթացքը չի խաթարվի: Միաժամանակ, չի եղել դեպք, երբ տեղամասում եղել են տասնյակ լրագրողներ:

Ինչի՞ համար է մտցվել նման դրույթը, ո՞րն է լրագրողների դեմ սահմանափակումների իրական պատճառը, ի՞նչ են առաջարկում լրագրողները:

Թեմայի շուրջ Yerevan.Today-ի «Բաց լսումներին» մասնակցում են «Հ3» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Պողոսյանը և «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Նարինե Իրիցյանը: 

 

 

Նախագծի մյուս տեսանյութերը՝ այստեղ



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ