02 11 2020

Թույլ կտա՞ք՝ իմ անձնական եկամուտները տնօրինեմ այնպես, ինչպես նպատակահարմար եմ գտնում. Ջանջուղազյան



Առայժմ 2021 թվականի նախագծով ծախսերի համար նախատեսված միջոցների վերաբաշխման, վերանայման հարց չի քննարկվում: Պարգևավճարների ֆոնդի վերանայման որևէ հարց օրակարգում ևս չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ ծախսերի համար նախատեսված միջոցների վերաբաշխումն ու վերանայումը կնշանակի փոխել այս կամ այն ոլորտի քաղաքականությունը:

«Ծախսը փող չի միայն և թիվ չի, որը պետք է կրճատել: Այդ ծախսերի տակ ընկած է քաղաքականություն որևէ ոլորտի: Հետևաբար, երբ մենք խոսում ենք ծախսերի վերանայման մասին, ենթադրվում է, որ մենք երկու գործոն ենք հաշվի առնում. առաջինը, որ քաղաքականությունն ենք վերանայում, ասում ենք՝ «այլևս մեր երկում էս կոնկրետ միջոցառման շահառուները չպիտի լինեն այ այս մարդիկ կամ պիտի լինեն այ այս մարդիկ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ