02 11 2020

Բյուջե 2021․ և՛ պարգևավճարները կաճեն, և՛ արտաքին պարտքը.

Բյուջե 2021․ և՛ պարգևավճարները կաճեն, և՛ արտաքին պարտքը.

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ առանձնացան երկու կարևոր կետեր, որոնք չվրիպեցին նաև պատգամավորների ուշադրությունից: Այսպես, ներկայացնենք դրանք:

1.Քննարկման ժամանակ դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց.

«2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Այս նոր իրողություններով պայմանավորված՝ Կառավարությունն արդյո՞ք մտադիր է վերանայել սա, թե՞ այս թիվը նույնությամբ մնալու է»։

Ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանը նշեց․

«Համենայն դեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»։

2. Մյուս կարևոր արձնագրումն այն էր, որ ֆինանսների նախարարի խոսքով 2021 թվականին ունենալու ենք անխուսափելիորեն պարտքի աճ: «2020թ. գնահատվում է ճգնաժամային: Չենք համարում, որ 2021թ.-ին վերականգումը միանգամից ու անմիջապես է լինելու, հետևաբար, 2021-ն էլ բացառիկ է գնահատվում: Ունենալու ենք պարտքի աճ», - ասաց նախարարը:

Պարտքի աճի մասին հայտարարեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ