21 04 2020

Եռամսյակի 1000 խոշոր հարկատուները․ ով որքա՞ն է վճարել

Եռամսյակի 1000 խոշոր հարկատուները․ ով որքա՞ն է վճարել

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

Ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ հարկով։ Երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ, 3-րդում՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ ավելի քան 5 մլրդ դրամ, 4-րդ տեղում  է«ՍիՓիԷս ՕԻԼ»-ը` ավելի քան 4 մլրդ դրամ։ Առաջատար հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ։

Առաջատար ասնյակում են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ» և «Ակվիլոն թրեյդ» ընկերությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ