26  03  2020

Ի՞նչ է անելու կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար



Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին փաթեթը 4 միջոցառում է նախատեսում: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրեց փաթեթը:

«Առաջին միջոցառումն ամենալայնն է, որը վերաբերում է բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որևէ ոլորտային սահմանափակում չկա: Բացառություն են կազմում միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատներն ու ապահովագրական կազմակերպությունները: Կա միայն մեկ պայման, նրանք պետք է ունենան լավ վարկային պատմություն: Նրանք կարող են կառավարության աջակցությունից օգտվելու համար դիմել բանկերին ու վարկային կազմակերպություններին: Առավելագույն ֆինանսավորման չափը կարող է լինել մինչև 500 մլն դրամ»,- ասաց նախարարը:

Վարչապետն էլ նշեց, որ այդքան էլ համաձայն չէ, որ բանկային և ֆինանսական համակարգին այդքան էլ չեն աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակումը դեպի այդ համակարգ արդեն աջակցություն է։

«Այսօր բանկային համակարգը զրոյական վիճակում է և իրենք էլ խնդիր ունեն տեղաբաշխելու ֆինանսներ»,- ասաց վարչապետը

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ