06  03  2020

Տնտեսական հեղափոխությունն իր մեջ ներառում է ոչխար պահելը, մոշ հավաքելը. Անդրանիկ Թևանյան



Փիլիսոփայական առումով այս կառավարությունը իրականացնում է նիհիլիզմի, մերժման քաղաքականություն: Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

«Հիմա մերժում են քաղաքական ոլորտում, տնտեսական, սոցիալական: Մերժման փոխարեն առաջարկում են լոզունգներ: Տնտեսական քաղաքականության մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ լոզունգը տնտեսական հեղափոխությունն է: Ես վեր եմ հանել վարչապետի լոզունգները, որոնք վերաբերում են տնտեսական առաջարկին. Տնտեսական հեղափոխությունն իր մեջ ներառում է ոչխար պահելը, մոշ հավաքելը, ՀԴՄ կտրոն պահանջելը: Իսկ ենթալոզունգների առումով կառավարությունը հետևյալ խոստումներն է տվել՝ խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, ինչը փաստացի չկա, խոստըացել էիններդրումային բում, մինչդռ 2018-ին ներդրումները ավելի քան 60 տոկոսով քիչ են եղել, քան 2017-ին»,-ասաց Թևանյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը երկու տարի շարունակ անկում է արձանագրում:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ