24  02  2020

2020թ․ նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան

2020թ․ նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ այս տարի պատրաստվում են վերանորոգել ավելի քան 500 կմ ճանապարհ:

Նշվում է, որ 2019-ին նորոգվել է 355 կմ ճանապարհ, մինչդեռ նախատեսված էր 330 կմ: Իսկ արդեն 2020-ին նախատեսվում է նորոգել 500 կմ ճանապարհ:

Այս տարի նորոգվելու է մասնավորապես, Երեւանից Իրանի սահման հատվածում 42,8 կմ ճանապարհ, Երեւանից Վրաստանի սահման հատվածում՝ 12 կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստնի Սահման հատվածում՝ 14 կմ, Ստեփանավանից Վրաստանի սահման հատվածում՝ 13 կմ, Զառիթափից Նախիջեւան հատվածում՝ 14 կմ ճանապարհ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ