16  01  2020

ՊԵԿ-ի հիշեցումը՝ ավտոներկրողներին

ՊԵԿ-ի հիշեցումը՝ ավտոներկրողներին

Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին:

Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին:Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ