10  11  2019

Գլխառադ է արված․ Նիկոլ Փաշինյանը՝ փողոցի վերանորոգման մասին

Գլխառադ է արված․ Նիկոլ Փաշինյանը՝ փողոցի վերանորոգման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր և Վայք:

Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջելէ քաղաքներում՝ ծանոթանալով իրականացրած ծրագրերին:

Եղեգնաձորում վարչապետը բողոքեց, ըստ քաղաքապետի, նոր վերանորոգված փողոցից՝ նշելով, թե փողոցի վերանորոգման աշխատանքը «գլխառադ» է արված` «հին, բարի» ժամանակների նման:

Ըստ վարչապետի` ճանապարհի վիճակն անմխիթար է, և Կառավարությունը չէր կարող նման անորակ աշխատանքը հովանավորել:

Վայքում վարչապետն այցելեց ռոբոտաշինության նորաբաց ուսումնական կենտրոն։ Ուսուցիչը նշեց, որ կենտրոնի ուսման ամսական վարձն 8000 դրամ է, ինչն աշակերտների համար բավականին բարձր է: Վարչապետն ասաց, որ 20 աշակերտ 6 ամսվա ուսման ամբողջ ծախսը կհովանավորի Կառավարությունը, բայց աշակերտները պետք է լինեն բանիմաց և քննություններից հետո ընդունվեն։

Ֆեյսբուքյան էջում նաև վարչապետը գրել է․ «Եղեգնաձորի այս լուսավորության ծրագրի իրականացման մասով համարյա ոչ մի բան արված չի, քաղաքապետն ասում է՝ դժվար մասը արել ենք: Հումորով քաղաքապետ:)

Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով ինչ նկատի ուներ:(»։

Մանրամասները՝ տեսանյութերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ