23  05  2019

Շեշտակի հարված գործազրկությանը. կստեղծվի 13 նոր աշխատատեղ



««Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»,- կառավարության Մայիսի 23-ի նիստում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով «Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից ներկայացված հայտը:

Նա նշոց, որ ծրագրով նախատեսվում է է իրականացնել 363 մլն դրամի ներդրումներ

«Ներկայումս ընկերությունում առկա են 385 աշխատատեղ՝ 180-200 հազար դրամ աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել նոր 13 աշխատատեղ՝ 350 հազար դրամ աշխատավարձով: Մաքքսատուրքից ազատման գումարը կազմում է 34,3 մլն դրամ, որից պետական բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 419 հազար դրամ: Այս ընկերությունը 2018-ին պետական բյուջե է վճարել 1,262 մլրդ դրամի հարկեր»,-ասաց Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ