12  09  2018

Ռուսներին խորհուրդ են տվել ազատվել դոլարից

Ռուսներին խորհուրդ են տվել ազատվել դոլարից

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինն Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ՝ Business FM-ի հետ զրույցում, հայտնել է՝ եկել է դոլարը վաճառելու և ռուբլի գնելու ժամանակը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ռուս նախարարի կարծիքով՝ միջնաժամկետ հեռանկարում փոխարժեքը կկայունանա մեկ դոլարի դիմաց 63-64 ռուբլու մակարդակում: Սեպտեմբերի 10-ին դոլարի փոխարժեքը հաղթահարել է 70 ռուբլու շեմը։ Օրեշկինը նշել է, որ «անհրաժեշտ է գնել այն ժամանակ, երբ վախենում ես»: Չնայած, Օրեշկինի խոսքով, հիմա ամեն ինչ «նյարդային վիճակում է», իրավիճակը շուտով կհասնի գագաթնակետին և կսկսի նույնչափ արագ հետ գնալ, ասել է նախարարը: Հաղորդվում է, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է աստիճանական վերադարձ մակրոտնտեսական հավասարակշռության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ