Թուրքիայի ֆինանսների նախարարը և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը ազգային արժույթի՝ լիրայի փրկության պլան կառաջարկեն: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Hurriyet.-ին:
Նախարարը նշել է, որ տվյալ իրավիճակում գործողությունների պլանի մշակմանը մասնակցել են փոքր և միջին ձեռնարկատիրությունները: Նա նաև ասել է, որ ազգային արժույթի անկումը կոնկրետ հարձակում է, որը սկսել է ֆինանսական համակարգի ամենախոշոր խաղացողը:
Օգոստոսի 10-ին թուրքական լիրան գրանցել է 2001 թվականից ի վեր ամենամեծ անկումը, կուրսն ընկել է 18%-ով: Նախագահ Էրդողանը հայտնել է, որ եթե երկրի թշնամիները «դոլարներ ունեն, ապա իրենք ունեն իրենց ազգը, իրավունքը և Ալլահը, և երկրի ֆինանսական համակարգն ապակայունացնելու միջոցով Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձը ոչ մի հեռանկար չունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը