07 08 2018

«Նաիրիտի» 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է. փոխվարչապետ

«Նաիրիտի» 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է. փոխվարչապետ

«Նաիրիտի» 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

Այս մասին տեղեկանում ենք առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումից, որում մասնավորապես ասվում է.

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։

Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ