13  06  2018

Հայաստանի պատվիրակությունն Իրանում գազամատակարարաման բանակցություն կվարի

Հայաստանի պատվիրակությունն Իրանում գազամատակարարաման բանակցություն կվարի

Հաջորդ շաբաթ Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թեհրան՝ Հայաստան իրանական գազի արտահանումը մեծացնելու և նոր գների վերաբերյալ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Բեհզադ Բաբազադեն:

Համաձայն IRNA գործակալության, Բաբազադեն նշել է, որ Երևանի ՋԷԿ-ը խնդրում է մեծացնել Իրանից գազի մատակարարումների ծավալները՝ հասցնելով 1 միլիոնից 1,6 միլիոն խորանարդ մետրի Իրանի ազգային գազային ընկերության և Երևանի ՋԷԿ-ի միջև պայմանագիրը վերաբերում է էլեկտրականության դիմաց գազի փոխանակմանը:

Նա նշել է, որ Իրանի խողովակաշարերը կարող են Հայաստան ավելի շատ գազ մատակարարել, և Իրանը խնդիր չունի գազի արտահանման ծավալների մեծացման առնչությամբ:

Հայաստան իրանական գազի մատակարարումները «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով սկսվել են 2009 թվականից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ