16  05  2018

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով  ոչ  կանոնավոր  չվերթներ  իրականացնելու համար: Այս մասին հայտնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման  ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ