23  01  2018

Դարձյալ բենզինի ու կարագի գնաճի մասին



Տարվա սկզբին բենզինը և սեղմած գազը թանկացել են 20 դրամով, 60 դրամով՝ դիզվառելիքը: Բենզինի և գազի մասով թանկացումները պայմանավորված են հարկային օրենսգրքով, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, իսկ դիզվառելիքի մասով, ճիշտ է, ակցիզային հարկը նվազել է, բայց դրա փոխարեն ԱԱՀ հարկ է մտել, որը բերել է նման բարձրացման: Այս մասին ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ ելույթ ունենալով «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներում:

Իսկ ինչ վերաբերում է վերջին օրերին բենզինի և դիզվառելիքի ևս 10 դրամով թանկացմանը, պատճառը ձեռքբերման գների աճն է:

Բենզին ներմուծում են հիմնականում երեք ընկերությունները: Առաջատարը CPS-ն է, որի պատկանում է շուկայի 50 տոկոս, հաջորդ երկու ընկերություններն են Ֆլեշը և «Մաքս պետրոլը»:  Շուկան հիմնականում դիվերսիֆիկացված է»

Կարագի թանկացման պատճառը միջազգային գներն են: «Միջազգային գները սկսել են բարձրանալ 2016-ի մայիսից: Միջազգային շուկայում հիմա տեղի է  ունենում կարագի գների նվազեցում: Հայաստանում նորզելանդական և «Անկոր» տեսակի կարագի գները նվազել են մոտ 100 դրամով, սակայն մենք առաջիկա 2-3 ամիսներին ակնկալում ենք, որ ավելի շատ նվազում կլինի»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Այս շուկայում շատաեցլ են ներմուծողները. եթե նախկինում ամենախոշոր ներկրողին բաժին էր ընկնում ներմուծման 82 տոկոսը, հիմա դա կազմում է մոտ 55 տոկոս, իսկ մնացած 40 տոկոսը պատկանում է մյուս 28 տնտեսվարողներին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ