13  01  2018

Որքա՞ն դոլար են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Որքա՞ն դոլար են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի  8-12 -ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկատվություն:

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 76,410,673 ԱՄՆ դոլար  483.55դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  100,046,570 ԱՄՆ դոլար 485.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 18,950,000 դոլարի առք և վաճառք 485,09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,554,971 եվրո 577,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,115,650 եվրո 582,77 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,601,298,740  ՌԴ ռուբլի 8.39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 398,157,782 ՌԴ ռուբլի 8.53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

2017 թ. դեկտեմբերի 25-ից 2018 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 102.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 147.6 մլն ԱՄՆ դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ