09  11  2017

ՊԵԿ-ն աշխատողներին պարգևատրում է, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեն

ՊԵԿ-ն աշխատողներին պարգևատրում է, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեն

Կառավարությունը պետական եկամուտների կոմիտեին աշխատավարձերի և պարգևավճարների համար 1.6 մլրդ դրամ կտա: Նման որոշում Հայաստանի կառավարությունը կյացրեց նոյեմբերի 9-ի նիստում:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 1.665.144,3 հազար դրամ, որից 389.203.5 դրամը՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով, մյուս մասը՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով:

ՊԵԿ-ի վերակառուցման արդյունքում ՊԵԿ տարածքային ստորաբաժանումները վերակազմավորվել են որպես ՊԵԿ-ի վերադաս մարմնի ստորաբաժանումներ՝ հարկային տեսչություն-վարչություններ և վարչություններ որի հետևանքով տեղի է ունեցել աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում: Արդյունքում 2017թ.-ի տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը 389.203,5 հազար դրամովչի բավականացնում մինչև տարեվերջ աշխատավարձ, հավելավճարներ և արձակուրդային վճարներ վճարելու համար:

ՊԵԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին տարեսկզբից սահմանված պարգևատրումը մինչև տարեվերջ վճարելու համար 1.275.940,8 հազար դրամ է հատկացվում: Այն կնպաստի ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն, որ ՀՀ Կառավարության ծրագրերի գերակա խնդիրներում առաջնահերթ է ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, իսկ այդ նպատակին հասնելու գործիքներից է համարվում նաև աշխատակիցների նյութական խրախուսումը, ապա նյութական խրախուսման ֆոնդի ավելացումը կնպաստի հարկային և մաքսային մարմինների կոմից իրականացվող հսկողական մեխանիզմների կատարելագործմանը, կիրառվող հսկողական գործիքների և վերլուծական գործիքակազմի կիրառության արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի համակարգերի կատարելագործմանը՝ ապահովելով հարկային եկամուտներ /ՀՆԱ հարաբերակցության ավելացում, ստուգումների քանակի կրճատում և ստուգման արդյունավետության բարձրացում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ