18 08 2023

Առաջին անգամ Հայաստանից դեպի Շրի Լանկա ուղիղ չվերթներ կլինեն



 

Այսօր՝ օգոստոսի 18-ին, տեղի  ունեցավ առաջին անգամ Հայաստանից դեպի Շրի Լանկա ուղիղ չվերթների մեկնարկի շնորհանդեսը։ Չվերթների կազմակերպիչը հայկական Sky&Мore ընկերությունն է։ Կոլոմբո-Երևան-Կոլոմբո չվերթները իրականացվելու են սկսած հոկտեմբերի 20-ից, 9 օր մեկ անգամ։ Չվերթը իրականացնում է Շրի Լանկայում գրանցված FITS AIR ավիաընկերությունը։ Չվերթի տևողությունն է 7 ժամ 50 րոպե է, որը ներառում է նաև 30 րոպե տևողությամբ տեխնիկական վայրէջք ԱՄԷ-ում, որի ընթացքում ուղևորները մնալու են օդանավի մեջ։

Մինչև ուղիղ չվերթների առկայությունը, դեպի Շրի Լանկա չվերթները իրականացվում էին բացառապես տրանզիտ ճանապարհով և միջին տևողությունը չվերթի կազմել է 14 ժամ։ Բացի այդ ուղիղ չվերթի ժամերը հարմարեցված են զբոսաշրջային փաթեթը առավել մրցունակ դարձնելու համար՝  համապատասխանեցնելով հյուրանոցների check-in-ի և check out-ի ժամերին։ Երևանից մեկնումը 05։30, Ժամանումը Կոլոմբո 15։00․  մեկնումը Կոլոմբոյից 10:00,  ժամանումը Երևան 16։20։

Չվերթի շնորհանդեսին մասնակցում էին Շրի Լանկյան FITS AIR ավիաընկերության գլխավոր տնօրեն Ամմար Շաֆիկ Հասսիմը, Aitken Spence Travels-ի գործադիր տնօրեն Նալին Ջայասունդերան, Aitken Spence Travels-ի ԱՊՀ երկրներում բիզնեսի առաջխաղացման գծով տնօրեն Ռեդդի Շիրինիվասան, Sky&More ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Խաչատրյանը, Հայաստանի հանրապետությունում գործող 70-ից ավելի տուրիստական ընկերություններ։

Sky&More ՍՊԸ-ն նորաստեղծ տուրօպերատոր է Հայաստանի շուկայում՝ ավիացիայի ոլորտում շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող թիմով։ Ընկերության նպատակն է, ինչպես տնօրենն է նշում, մատուցել բարձր որակի ծառայություններ զբոսաշրջության և ավիացիայի ոլորտում:

Sky&More - ը կազմակերպում է չարտերային փոխադրումներ տարբեր ավիաընկերությունների հետ գործակցությամբ և ապահովում է հետևյալ տուրիստական ծառայությունները. Ավիատոմսերի ամրագրում բոլոր ուղղություններով, հյուրանոցների ամրագրում, անհատական և խմբային տուրեր, գործուղումների կազմակերպում, մեքենաների վարձույթ, գիդի ծառայություններ, ճանապարհորդական ապահովագրություն, վիզայի աջակցություն։ Sky&More ՍՊԸ-ն նաև տրամադրում է կոմերցիոն կառավարման աութսորսինգ ծառայություններ ավիաընկերություններին։

Ըստ պատասխանատուների՝ հիմնական ուղղվածությունը նոր չարթերային չվերթների իրականացումն է, հեղինակային խմբային տուրերի կազմակերպումը, որոնք իրենց տեսակի մեջ տարբերվելու են շուկայում առկա զբոսաշրջային պրոդուկտներից:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ