28 07 2023

Միկրոբիզնեսը նախկին 5000 դրամի փոխարեն կվճարի 20% եկամտահարկ. Փոխնախարար



Նախկինում միկրոբիզնեսում վարձու աշխատողների համար եկամտահարկը հաշվարկվում էր ամսական 5 հազար դրամ հաստատուն դրույքաչափով՝ անկախ աշխատավարձի մեծությունից, իսկ հուլիսի 1-ից պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Խոսքն այս դեպքում ոչ թե միկրոբիզնեսի սեփականատերերի հարկային պարտավորությունների մասին է, այլ նրանց վարձու աշխատողների: Մեզ մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե եկամտային հարկը վճարում են գործատուները, մինչդեռ իրականում այդպես չէ: Եկամտային հարկ վճարողները աշխատավարձ ստացող վարձու աշխատողներն են: Պարզապես, հարկի հաշվարկման և վճարման մեխանիզմն է այնպիսին է, որ գործատուներն են այդ հարկը հաշվարկելու, պահելու և վարձու աշխատողների փոխարեն վճարելու պետական բյուջե»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ