17 01 2022

Բացառապես իշխանությունն է պատասխանատու երկրի անվտանգային համակարգի համար․ ընդդիմությանը պետք չէ մեղադրել ․ Վանեցյան



«Մեր պատգամավորները, թե՛  «Պատիվ ունեմ»,  թե՛  «Հայաստան» խմբակցութուններից մշտապես գտնվում են և՛ Սյունիքի, և՛ Գեղարքունիքի մարզերում, մշտապես կապի մեջ ենք մեր քաղաքացիների հետ,  բայց երկրի անվտանգային համակարգի համար պատասխանատու են բացառապես իշխանությունները»,-այս մասին ասաց Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագորղի հարցին, թե՝ ինչու՞ ընդդիմությունը չի լինում սահմանային բնակավայրերում՝ ծանոթանալու թշնամու կողմից արվող ոտնձգությունների հետևանքներին, քաղաքացիների վիճակին։

 «Ընտրություններից  առաջ, ընտրություններից հետո,   փողոցում պայքարելով, ուղղակի բացատրելով  երբ ասում  էինք,  որ այս կապիտուլյանտներին պետք է հանել դուրս շպրտել , որովհետև չեն կարողանում ապահովել մեր երկրի անվանգությունը,  մեզ մեղադրում էին պատերազմ հրահրելու, պատերազմ ուզելու, և  ռևանշիստական ուժ լինելու մեջ»,-ասաց Վանեցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ