01 01 2022

Հրդեհ՝ Արճիս գյուղում

Հրդեհ՝ Արճիս գյուղում

Հունվարի 1-ին, ժամը 16։24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արճիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 10 հասցեի մոտակայքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:20-ին: Այրվել է մոտ 800 կգ անասնակեր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ