13 10 2021

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Արցախից տեղահանվածները կշարունակեն ֆինանսական աջակցություն ստանալ



Այն դեպքում, երբ պետությունը, կառավարութունը  չի հոգում Արցախից տեղահանվածների  կացարանի խնդիրը, ի՞նչ պայամնով են դադարեցվում աջակցության տարբեր  ծրագրերը ․  հարցին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, «Օկուպացված Հադրութը, մեկ տարի անց. Խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ այդ ծրագրերը դադարեցված չեն, պարզապես  ավարտված մեկ ծրագրին հաջորդելու է  այլ ծրագիր։

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Արցախից տեղահանվածները կշարունակեն ֆինանսական աջակցություն ստանալ՝ 25 հազարական դրամ․ 1-ին եւ 2-րդ խմբերի անչափահասներն ու հաշմանդամները կստանան յուրաքանչյուրը 50 հազար դրամ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է հանրային քննարկում ՝ «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ