01 09 2021

Նկատառումը, որ լրագրողները չտեսնեն և չհրապարակեն ինֆորմացիան, անիրավաչափ է. Արա Ղազարյան



Հիմա, եթե ԱԺ ներսում ինչ-որ կարևոր կամ հրատապ իրադարձություն է, և լրագրողը չի կարողանում ինֆորմացիա տարածել և հասարակությունը չի կարողանում ստանալ այդ ինֆորմացիան, նշանակում է կարգավորումը սխալ է աշխատում: «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ ասաց  միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

«Եթե այս ստանդարտով մոտենանք այդ կարգավորումը, կարող ենք համարել ոչ համարժեք: Իհարկե, մտնել և ասել դուրս եկեք այստեղից, դա պետք է օրենքով սահմանաված կարգով լինի, բայց կարծեմ դա օրենքով սահմանված կարգով չէ, որովհետև միայն անվտանգության նկատառումներով կարելի է դուրս հրավիրել, իսկ այն նկատառտումը, որ լրագրողները չտեսնեն և չհրապարակեն ինֆորմացիան, դա անիրավաչափ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ